ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայկական բացառիկ «Օտրի» տրիոն երաժշտական հայտնի դիստրիբյուտորների և լեյբլների ուշադրության կենտրոնում է

Հայկական բացառիկ «Օտրի» տրիոն երաժշտական հայտնի դիստրիբյուտորների և լեյբլների ուշադրության կենտրոնում է
22.02.2019 | 14:07

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի» տրիո անսամբլը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Երևակայության թռիչք» խորագրով։ Այն թողարկվել է իտալական հայտնի «Halidon music» պիտակի ներքո։ «Halidon music»-ն Իտալիայում ամենամեծ երաժշտական դիստրիբյուտորներից մեկն է, որը համագործակցում է երաժշտական հրատարակիչների և մենեջերների հետ։

«Halidon music»-ը նաև 5 տարով պայմանագիր է կնքել «Օտրի» տրիոյի հետ. այսուհետև տրիոյի ձայնագրությունները հասանելի են Ամազոնում, iTunes-ում, Spotify-ում և երաժշտական այլ հարթակներում։ Համաշխարհային այս լեյբլն առաջիկա տարիներին զբաղվելու է նաև տրիոյի առաջմղմամբ, կատարումների տարածմամբ։ Ձայնասկավառակի վաճառքն իրականացվելու է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև՝ իտալական «La Feltrinelli» գրախանութում, որը նույնպես զբաղվում է հայտնի երաժիշտների ձայնասկավառակների վաճառքով: Ձայնասկավառակի ձայնագրությունները կատարվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ՝ ի դեմս դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։


«Օտրի» տրիոն իր կազմով բացառիկ է աշխարհում։ Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի այլընտրանքային տարբերակ՝ ֆլեյտա, ջութակ և ալտ։ Անսամբլի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Յուրահատուկ հնչողություն ունեցող այս խումբը երաժշտական մենեջերներին գրավել է իր ինքնատիպությամբ։ Աշխարհն այսօր նոր ձայներ ու նոր հնչողություն է ցանկանում լսել։ Եվ «Halidon music»-ը երաժշտական աշխարհում նորի փնտրտուքներում բացահայտել է «Օտրի» տրիոյին. համացանցում գտել է հայկական խմբի կատարումները, զարմացել ու հավատացել, որ հայ արտիստների երաժշտական նորարարությունը կարող է զարմացնել աշխարհը։


«Երևակայության թռիչք» վերնագրված ձայնասկավառակում ընդգրկված են գերմանացի, ավստրիացի, ֆրանսիացի, ռուս և իհարկե հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Շոստակովիչի Վալսն ու Պոլկան, Բախի Արիան և Ալլեգրոն, Հայդնի Լոնդոնյան տրիոն, Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը»)։ Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից են Արամ Խաչատրյանի Այշեի պարը «Գայանե» բալետից, Խաչատրյանի «Ժողովրդականի նմանակում» պիեսը Մանկական ալբոմից (փոխադրումը՝ Անժելա Հովհաննիսյանի):
Սա վերջին ամիսներին «Օտրի» տրիոյի միակ ձեռքբերումը չէ։ Անսամբլի կատարմամբ Հայդնի «Լոնդոնյան տրիոն» ընգրկվել է դասական երաժշտության լավագույն կատարումներն ամփոփող «100 դասական ստեղծագործություններ» ալբոմում։

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ